‘
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 27-ին Փարիզում կհանդիպի Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպմանը կմասնակցեն նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Այս տեղեկությունը iLur.am-ին հաստատեց ՀՀ արտգործնախարարի մամլո խոսնակ Տիգրան Բալայանը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր iLur.am-ը, հանդիպման քննարկման առաջին հարցը կլինի ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի արտահանձնման եւ ներման դեպքի հասցրած վնասը եւ ելքի ուղիներ փնտրելը:
Նշենք, որ ոճրագործ Ռամիլ Սաֆարովին արտահանձնելուց եւ ներում շնորհելուց հետո սա կլինի երկու երկրների ԱԳ նախարարների առաջին հանդիպումը:
‘