‘ՀՅԴ կոչ կանի իր համակիրներին անպայման մասնակցել ընտրություններին. Մամուլ’

628

Հայ հեղափոխական դաշնակցությունը իր համակիրներին կոչ կանի անպայման մասնակցել փետրվարի 18-ի նախագահական ընտրություններին: Այս մասին երեկ «Հայկական ժամանակ»-ի թղթակցին հայտնել է ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը:

Այս պահին, սակայն, դաշնակցությունը առաջադրված թեկնածուներից որևէ մեկին սատարելու հիմքեր չի տեսնում: Եվ ընտրողներին ու համակիրներին ուղղված ՀՅԴ-ի կոչը, ամենայն հավանականությամբ, կլինի հետևյալը՝ գնալ և ազատ քվեարկել, իսկ եթե հրապարակի վրա որևէ ցանկալի թեկնածու չեն տեսնում, քվեաթերթիկը անվավեր դարձնել, քանի որ «բոլորին դեմ» քվեարկելու հնարավորություն քվեաթերթիկում չկա: Ամեն դեպքում Հայ հեղափոխական դաշնակցությունը կոչ է անելու անպայման մասնակցել քվեարկությանը, որպեսզի իրենց ձայնը չկեղծվի: Դաշնակցությունում դեռ տեսական հնարավորություն են տեսնում, որ մինչև քվեարկության օրը կարող է իրադրություն փոխվել, թեկնածուները միավորվեն և բոյկոտ հայտարարեն, կամ ֆորս-մաժորային իրավիճակներ առաջանան: ՀՅԴ-ն իր կոչը կանի քվեարկությունից երկու-երեք օր առաջ:

Նախորդ հոդվածը‘Արոնյանն արդեն 2-րդն է’
Հաջորդ հոդվածը‘Օրվա աստղագուշակ’