‘
«Հայ Յեղափոխական Դաշնակցության» Գերագույն մարմինն իր համակիրներին ուղղված կոչ-հայտարարությունը կհրապարակի վաղը: Այս մասին iLur.am-ին հայտնեց ՀՅԴ մամուլի հարցերով պատասխանատու Սպարտակ Սեյրանյանը:
Նա նշեց, որ հայտարարությունը կապված է առաջիկա նախագահական ընտրությունների հետ, իսկ մեր հարցին, թե արդյոք դա ՀՅԴ ընտրողներին կողմնորոշելու նպատակ ունի, Սեյրանյանն ասաց՝ վաղը հայտարարությունը կլինի՝ կիմանանք: Ավելի վաղ ՀՅԴ-ականները հայտարարել էին, թե իրենք «ընտրարշավի ընթացքում կկողմնորոշեն իրենց համակիներին»:
‘