‘Հյուսիսային Կորեայում կանանց արգելվել է հեծանիվ քշել’

823

ԿԺԴՀ-ի իշխանությունները երկրի կանանց կրկին արգելել են հեծանիվ քշել: Այսուհետ, ինչպես փոխանցում է Daily NK լրատվական ծառայությունը, հեծանվորդ կանանց ավելի խիստ են պատժելու, քան նախկինում:

Առաջին անգամ Հյուսիսային Կորեայի կանանց արգելվել է հեծանիվ քշել 1996 թ.: Կառավարության որոշումը բացատրվում էր այս փոխադրամիջոցի «ոչ բավարար» կանացիությամբ, ինչը, հյուսիսկորեական իշխանությունների կարծիքով՝ հակասում է սոցիալիստական հասարակության մեջ ապրող կնոջ կերպարին:

Երբ 2011թ. դեռ նոր իշխանության եկած Կիմ Չեն Ինը վերացրեց հեծանիվի արգելքը, մի շարք արտասահմանյան լրատվամիջոցներ այդ քայլը գնահատեցին որպես ժողովրդավարացման պատրաստակամություն, սակայն կարճ ժամանակ անց օրենքը կրկին ուժի մեջ մտավ: 

Նախորդ հոդվածը‘Սիրիացի փախստականների կեցության ծախսերը Թուրքիային 360 միլիոն դոլար են արժեցել’
Հաջորդ հոդվածը‘Բողոքարկվում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը’