‘Հյուսիսային Կորեայում մահապատժի են ենթարկել Կիմ Չեն Ինի մորեղբորը’

792

Հյուսիսային Կորեայում մահապատժի է ենթարկվել ԿԺԴՀ գործող առաջնորդ Կիմ Չեն Ինի մորեղբայրը՝ Չան Սոն Տհեկը: Այդ մասին հայտնել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը: Հաղորդվում է, որ մահապատիժն իրականացվել է հինգշաբթի օրը, ռազմական դատարանի կողմից դատավճիռն արձակելուց անմիջապես հետո: Գործակալության տեղեկատվության համաձայն՝ Չան Սոն Տհեկը խոստովանել է, որ ռազմական հեղաշրջում է նախապատրաստել և այդ նպատակով խմբավորում է ստեղծել՝ իշխանությունը զավթելու համար: Նրան նաև կոռուպցիայի, անբարո վարքի, հակահեղափոխական գործունեության և թմրանյութեր գործածելու մեղադրանքներ էին ներկայացվել: Հաղորդագրության մեջ ասվում է, որ «գաղափարապես այլանդակ» Չան Սոն Տհեկն արդեն «շնից էլ վատն էր», փոխանցում է BBC-ն:

Ըստ РИА Новости-ի՝ Հարավային Կորեայի իշխանություններն այսօր «խիստ մտահոգություն են հայտնել» այդ մահապատժի կապակցությամբ և ուշադիր հետևում են իրադարձությունների զարգացմանը:

Չան Սոն Տհեկը ԿԺԴՀ-ի երիտասարդ առջնորդի օրոք երկար ժամանակ գլխավորել է «խնամակալների խորհուրդը», փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Հրանտ Վարդանյան. Դեռ դիմակայում ենք’
Հաջորդ հոդվածը‘Պետական լեզվի մասին դումային ներկայացված օրինագծում մեծ թվով սխալներ են եղել’