‘Հնարավոր է՝ ասուլիսը վերածվի հանրահավաքի: Կարող է պատահել: Չի բացառվում է: Միգուցե…’

321

Մինչ Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրողները պատրաստվում էին մասնակցել այսօրվա՝ «Ազատության» հրապարակում կայանալիք հանրահավաքին, որը հրավիրել էր նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը, ժամեր առաջ «Ժառանգություն» կուսակցությունից պարզեցին, որ կայանալիքը ամենեւին էլ հանրահավաք չէ, այլ՝ բացօթյա ասուլիս, հայտնում է hayeli.am-ը:

Այնուամենայնիվ, Երեւանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ  Արմեն Մարտիրոսյանի իրազեկումն այն մասին, որ փետրվարի 20-ին, 21-ին եւ 22-ին մայրաքաղաքում հանրահավաքներ են անցկացվելու: Այդ մասին տեղեկացնում է Երևանի  քաղաքապետարանի պաշտոնական կայքը:

Այսպիսով, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը մտադիր է Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնել փետրվարի 20-ին եւ 22-ին՝ ժամը 15:00 -ից մինչեւ 19:00, իսկ փետրվարի 21-ին՝ Մատենադարանի հարթակում:  Բացի դրանից, Հովհաննիսյանը նշել է, որ նախագահական ընտրությունների հաջորդ օրը՝ փետրվարի 19-ին, նույնպես հանրահավաք կանցկացնի:

Սակայն Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրողները, անվավեր քվեաթերթիկի տերերը, ՀՀ արժանապատիվ քաղաքացիներն ակամա հայտնվել են Րաֆֆի Հովհաննիսյանին բնորոշ հոգեվիճակում՝ կամուկացի մեջ՝ հիմա հանրահավաքի՞ են գնում, թե՞ ասուլիսի:

Կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը պարզաբանել է, որ հնարավոր է՝ ասուլիսը վերածվի հանրահավաքի: Կարող է պատահել: Չի բացառվում է: Միգուցե: Անհնար չէ: Հավանական է:

Նախորդ հոդվածը‘Արմեն Մարտիրոսյանը չի բացառել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կընդունի վարչապետ դառնալու առաջարկը’
Հաջորդ հոդվածը‘Հանրահավաք չի լինելու, այլ բացօթյա ասուլիս, որը հնարավոր է՝ վերածվի բողոքի ինքնաբուխ հանրահավաքի’