Հնդկաստանում կամրջի փլուզման հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդ

329

Հնդկաստանի Միզորամ նահանգում կառուցվող երկաթգծի կամրջի փլուզման հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդ։

Այդ մասին հաղորդել է NDTV հեռուստաալիքը՝ հղում անելով տեղական իշխանության ներկայացուցիչներին։

«Երբ կամուրջը փլվեց, այնտեղ 35-ից 40 բանվոր էր աշխատում»,- ասել են իշխանության ներկայացուցիչները՝ նշելով, որ փլուզման վայրում փրկարարական-որոնողական աշխատանքներ են տարվում։

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ցավակցություն է հայտնել զոհված բանվորների հարազատներին։ Նա նշել է, որ զոհերի և տուժածների ընտանիքները ֆինանսական օգնություն կստանան․ զոհված շինարարների ընտանիքները՝ 200 հազարական ռուփի (2,4 հազար դոլար), տուժածները՝ 50 հազարական (մոտավորապես 600 դոլար)։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԴատարանը Ստալինգրադի մարզում նացիստների հանցագործությունները ճանաչել է ցեղասպանություն
Հաջորդ հոդվածըԳագիկ Ծառուկյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել են