Գագիկ Ծառուկյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել են

920

Գագիկ Ծառուկյանն այսօր հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Գագիկ Ծառուկյանը Լեւոն Տեր-Պետրոսյանին շնորհավորել է Անկախության հռչակագրի ընդունման 33-ամյակի առթիվ, կարևորելով նրա դերակատարումը 3-րդ հանրապետության կայացման գործում:

Շուրջ մեկ ժամ տեւած ջերմ առանձնազրույցի ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են շրջափակման մեջ գտնվող Արցախում տիրող իրավիճակին, Հայաստանի ներկայիս խնդիրներին և դրանց լուծման ուղիներին: Կողմերը երկուստեք կարևորել են երկրում առկա խնդիրների կարգավորման համար անհրաժեշտ համազգային համերաշխության ու միասնականության գործոնը:

Հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի տանը:

Արման Մուսինյան

Առաջին նախագահի խոսնակ

Նախորդ հոդվածըՀնդկաստանում կամրջի փլուզման հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդ
Հաջորդ հոդվածըԱնկախություններ անկախությունից առաջ. այսօր հռչակագրի օրն է. Ալիք Մեդիա