‘Հոգեբան. Ամանորյա տոների սխալ ընկալումը կարող է բերել սթրեսների’

831

Ամանորյա տոների սխալ ընկալումը կարող է բերել սթրեսների: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է հոգեբան Աննա Բադալյանը: «Խնդիրը նրանում է, որ մենք սխալ ենք ընկալում Ամանորյա տոները: Ճոխ սեղան գցելու ձգտումներով շատերը մոռանում են, որ Ամանորը ոչ թե ուտելու, այլ դատարկվելու տոն է, իսկ մեզ մոտ հյուրասիրությունը, ցավոք, դիտվում է որպես ինքնահաստատման միջոց»,-նշել է նա:

Իր հերթին, նյարդաբան Սամսոն Խաչատրյանը նշել է տոնական օրերին քնի ռեժիմի փոփոխության բացասական կողմերի մասին, ինչն ավելի է խորանում ալկոհոլի մեծ քանակի  և սննդի ուշ ընդունման հետևանքով: Նրա խոսքերով, դրա հետևանքը կարող է հանդիսանալ ցածր աշխատունակությունը, դիսկոմֆորտը և տրամադրության անկումը:

Դիետոլոգ Հասմիկ Աբովյանը նշել է, որ Ամանորյա տոներին Հայաստանում գլուխ է բարձրացնում ուտելիքի կուլտը, ինչն իսկական փորձություն է օրգանիզմի համար: Նա ուշադրություն է հրավիրել, որ կալորիաներով հարուստ սննդի ընդունման ընթացքում առաջանում է կորտիկոստերոն, որն առաջացնում է հորմոնային սթրես: «Դժվար է խորհուրդ տալ ձեռնպահ մնալ յուղալի և կալորիապես հարուստ սնունդ ընդունելուց, չէ՞ որ մեզ մոտ Ամանորն ասոցացվում է սննդի հետ: Հատկապես առողջ սնունդը կօգնի հաղթահարել տոնական բազմօրյա սեղանների բացասական բոլոր գործոնները»,-ընդգծել է դիետոլոգը: 

Նախորդ հոդվածը‘Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Գերմանիայի հավաքականի հետ’
Հաջորդ հոդվածը‘Փաստաբան. «Դատապարտյալների հիվանդանոցում» Շանթ Հարությունյանին պահում են անմարդկային պայմաններում ‘