‘Հովհաննես Ազոյան. Ամբողջ օրը մտքումս էր Տիգրանի ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ կերպարը ‘

1884

Դերասան, հաղորդավար Հովհաննես Ազոյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում հաստատել է այն լուրը, որ ինքը այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ, որտեղ  հանդիպել է քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին:

 

Նախ ասեմ, որ կուզեի այս թեման չշահարկվեր: Համենայնդեպս, իմ կողմից: Բայց հասկացա, որ ես այլեւս չունեմ փրայվիսի ասվածը: Դա վատ է: Լավ, որպեսզի լրագրողների հարցականները չմուտացվեն, ասեմ, այո, ես այցելել եմ Տիգրան Առաքելյանին, եւ դա իմ առաջին այցելությունն էր քրեակատարողական հիմնարկ ընդհանրապես: Ցանկությունն իմն էր: Եւ ասեմ, որ դրանից հետո, ամբողջ օրվա ընթացքում ինձ կատարյալ ներդաշնակ եմ զգացել կյանքի հետ:

Այդ շատ ցուրտ սպասասրահում ընկերացա ոստիկանի հետ, ով ուներ շատ սուր եւ կիրթ հումոր, եւ հյուրասիրեց աշխարհի ամենատեղին եւ ամենահամեղ սուրճը: ))) Հետո նույն տեղում ընկերս դարձավ 5-ամյա Նաիրին, ով եկել էր հորը տեսներ ու երազում էր զինվոր դառնալ: Այնքան կիրթ ու խելացի երեխա էր, ի դեպ գենետիկ, որ զարմանում ես, որ իր հայրը կարող է հանցագործություն արած լինի: Ինչեւէ: Ոստիկանների զարմացած եւ ջերմ վերաբերմունքից հետո հանդիպեցի Տիգրանին: Նրան տեսնում էի առաջին անգամ: Նրա անսահման զարմանքը, հիացմունքը եւ սերը իմ նկատմամբ ստիպեց նրան վերգտնելու հույսը, հավատը ու կարոտը կյանքի նկատմամբ: Խոսեցինք անկուշտի պես, թեպետ հանդիպումից առաջ պատկերացում չունեյի, թե ինչի մասին կարելի է զրուցել: Զրույցի ընթացքում նա ինձ հիացնում էր իր հավասարակշիռ, արդարամիտ, խելացի եւ բարեսիրտ տեսակով:

Երբ ինձ դժվար էր լինում խոսել, (չնայած ես դա պրոֆեսիոնալ ձեւով թաքցնում էի), փորձում էր հումոր անել, ասելով, որ շատ ծիծաղելի է, երբ շատ կոլոտ մարդը եկել է ավելի կոլոտ մարդու մոտ))))))) Ինձ թվում է` այնտեղ բոլորի համար էր այդ իրավիճակը զվարճալի)))))

Նույնիսկ իմ, որ ամբողջ կյանքս զզվել եմ տենց հումորներից: Խոսեցինք կարճ, բայց շատ: Ու երբ նա հագեցավ, ես հեռացա: Բայց ամբողջ օրը մտքումս էր Տիգրանի ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ կերպարը:

Հ.Գ. Ներողություն, եթե հուզական եմ գրել:

 

Նախորդ հոդվածը‘Յուլիա Տիմոշենկոն կասկածվում է սպանության մեջ, նրան ցմահ ազատազրկում է սպառնում’
Հաջորդ հոդվածը‘Գերմանիայի Բունդեսլիգայի երկրորդ խաղաշրջանը մեկնարկեց ֆանտաստիկ հանդիպումով’