‘Յուլիա Տիմոշենկոն կասկածվում է սպանության մեջ, նրան ցմահ ազատազրկում է սպառնում’

914

Ուկրաինայի դատախազությունը պաշտոնապես երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին  նախկին պետգամավոր եւ ձեռնարկատեր Եվգենի Շչերբանի սպանության գործով կասկածյալ է ճանաչել:

Քննիչների կարծիքով, արդեն իսկ Ռուսաստանի հետ գազային գործարքում լիազորությունների վերազանցման մեղադրանքով 2011-ի հոկտեմբերից յոթամյա ազատազրկման դատապարտված Տիմոշենկոն կարող էր Շչերբանի դեմ մահափորձ կազմակերպել շահերի բախման պատճառով:

Գործարարն ու իր կինը գնդակահարվել են 1996-ին՝ Դոնեցկի օդանավակայանում: Ըստ RIA-Novosti-ի, Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկան հայտարարել է, որ կասկածանքը հաստատվելու դեպքում նախկին վարչապետին կարող է ցմահ ազատազրկու սպառնալ:

Տիմոշենկոն ավելի վաղ «աբսուրդային» է համարել Շչերբանի սպանության մեջ իրեն մեղադրելու փորձերը:

 

 

Նախորդ հոդվածը‘Լենս Արմստրոնգ. Հասկանում եմ, որ դավաճանել եմ մարդկանց’
Հաջորդ հոդվածը‘Հովհաննես Ազոյան. Ամբողջ օրը մտքումս էր Տիգրանի ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ կերպարը ‘