‘
Ոստիկանությունում տեղի է ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ստեղծված համակարգող խմբի նիստը, որը վարել է խմբի ղեկավար, ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը: Այս մասին iLur.am-ին հայտնում են Ոստիկանությունից:
Համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուները ներկայացրել են ընտրությունների երկրորդ փուլից առաջ կատարված աշխատանքը:
Նշվել է, որ արդեն իսկ մարզեր են գործուղվել կենտրոնական ապարատի ծառայողների խմբերը` տեղերում անձնակազմերին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու նպատակով, քաղաքացիների հարցերին ու ահազանգերին այս ընթացքում տրվել են լիարժեք պարզաբանումներ, ոստիկանության ծառայողներն ամփոփում են ընտրությունների նախապատրաստական փուլը:
Համակարգող խմբի ղեկավար Հունան Պողոսյանը հանձնարարել է ընտրությունների ընթացքում հատուկ ուշադրություն դարձնել հասարակական կարգի պահպանմանը, հստակ վերահսկել օպերատիվ իրավիճակը, բացառել ցանկացած օրինախախտում և հակահասարակական արարք:
Խմբագրության կողմից.
ՀՀ Ոստիկանությունը, փաստորեն, ցանկանում է ապացուցել, թե այս անգամ ոստիկանները ընտրություններում իրենց պահվածքը պետք է փոխեն: Իբր այս անգամ, ոստիկանների ավանդական անգործությունը ընտրություններին չի լինելու: Դե ինչ, կապրենք` կտեսնենք:
‘