‘Հունաստանի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ արտգործնախարարին ‘

938

Հոկտեմբերի 17-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ՀայաստանումՀունաստանի  նորանշանակ դեսպան Իոաննիս Տաղիսին՝ հավատարմագրերի պատճենի հանձնմանկապակցությամբ:
Շնորհավորելով դեսպանին նշանակվելու կապակցությամբ՝  նախարար Նալբանդյանը համոզմունքհայտնեցոր նրա պաշտոնավարման ընթացքում հայհունական ավանդական ջերմ և եղբայրականհարաբերությունները էլ ավելի կընդլայնվեն և կամրապնդվեն։ Նախարարը նշեց նաևոր Հայաստանըմեծապես կարևորում է երկու ժողովուրդների դարավոր բարեկամության և ընդհանուր արժեքների վրահիմնված միջպետական համագործակցության շարունակական զարգացումը Հունաստանի հետ:
Դեսպան Տաղիսը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և հավաստիացրեցորառավելագույն ջանքերը կգործադրի եղբայրական Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդման ևորակապես նոր մակարդակի բարձրացման համար:
Զրույցի ընդգծվեցոր 2011-ին ՀՀ Նախագահի պետական այցելությունը Հունաստանայցիընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները և ստորագրված փաստաթղթերը կարևոր լիցքհաղորդեց միջպետական հարաբերություններին։
Նախարար Նալբանդյանը վերահաստատեց սեպտեմբերի 28-ին Նյու Յորքում Հունաստանի ԱԳնախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի հետ կայացած հանդիպման ընթացքում վերջինիս արված Երևանայցելելու հրավերը։ Հանդիպման ընթացքում երկուստեք գոհունակություն հայտնվեց երկու երկրների միջևառկա քաղաքական երկխոսությանմիջխորհրդարանական կապերիռազմական համագործակցությանբարձր մակարդակի կապակցությամբ:
Զրուցակիցները անդրադարձան նաև ՀՀԵՄ համագործակցությանըԱյս առումովգոհունակությամբ երկուստեք նշվեցոր Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում Հայաստաննիր արձանագրած առաջընթացով գտնվում է առաջնային դիրքերում։ Նախարար Նալբանդյանը հավելեցնաևոր ավարտին են մոտենում Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններընախատեսվում է,որ վաղը Բրյուսելում կնախաստորագրվի մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման մասինհամաձայնագիրը, դինամիկ և կառուցողական կերպով առաջ են գնում խորը և համապարփակ ազատառևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունները:
Հայաստանի արտգործնախարարն ու Հունաստանի դեսպանը մտքեր փոխանակեցինտարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ:

Նախորդ հոդվածը‘Տարհանվել է ԱՄՆ դեսպանատունը Ստոկհոլմում’
Հաջորդ հոդվածը‘Չինացիները հիասթափվել են ԱՄՆ-ի հետ բարեկամությունից’