‘Հունվարի 23-ին Երևանում հնարավոր է թույլ ձյուն’

615

Հունվարի 21-22-ը, 24-25-ը հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, հաղորդում է ԱԻՆ պաշտոնական կայքը:

23-ի ցերեկը առավելապես արևմտյան շրջաններում հնարավոր է թույլ ձյուն: Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ: Քամին հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն 21-22-ին կբարձրանա 1-3 աստիճանով: Երևանում հունվարի 21-22-ը, 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 23-ի ցերեկը հնարավոր է թույլ ձյուն: 

Նախորդ հոդվածը‘Հայաստանում գտնվող ռուսական ռազմակայանում սկսել են նախապատրաստվել «տանկերի բիատլոնին»’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի ՊՆ. Ադրբեջանական կողմն անպատիժ չի մնա’