‘Հունվար ամսին երկրից մեկնել և չի վերադարձել 7 002 մարդ’

839

2013 թվականի հունվար ամսին երկրից մեկնել և չի վերադարձել 7 002 մարդ, այս մասին iLur.am-ը տեղեկանում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայության պաշտոնական կայքէջից:

Ըստ ծառայության տվյալների՝ օդային ճանապարհով ժամանածների ու մեկնածների բացասական սալդոն կազմում է 8 739 (55 572 և 64 311),  երկաթուղային տրանսպորտով ժամանածներինն ու մեկնածների սալդոն՝  -21 (1 651  և 1 672), ավտոտրանսպորտային միջոցներով ժամանածներինն ու մեկնածներինը՝  74 128 և 72 370, սալդոն՝ 1758:

Այսպիսով՝ Հայաստանից մեկնել և Հայաստան ժամանել է, ընդհանուր թվով, համապատասխանաբար՝ 131 351  և  138 353 մարդ: Ըստ այդմ՝ պարզ է դառնում, որ  տարվա սկզբին 7 002  մարդ մեկնել է երկրից և չի վերադարձել:

Նախորդ հոդվածը‘Բողոքի ակցիա Ռուսաստանի, Ֆրանսիայի և Իտալիայի դեսպանատների առաջ’
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Ուսամա բեն Լադենի անունը հանել է «սև ցուցակից»’