‘
Ինչպես արդեն տեղեկացրել էր iLur.am-ը, Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդը եռօրյա այցով ժամանել է Լիբանան: Վերջին 15 տարվա ընթացքում սա կաթոլիկ աշխարհի առաջնորդի առաջին այցելությունն է այս երկիր:
Բենեդիկտոս 16-րդը կոչ է արել դադարեցնել սիրիական հակամարտությունը՝ շեշտելով, որ արմատականությունն իրենից ներկայացնում է կրոնի աղճատում, ապա հավելել է, որ սիրիացիներին զենք վաճառելը սոսկալի մեղք է համարում:
Ակնկալվում է նաև, որ կաթոլիկ առաջնորդը կբարձրացնի Մերձավոր Արևելքում քրիստոնյաների թվի կրճատման հարցը:
‘