‘Հռոմի պապը հրաժեշտ է տվել Բրազիլիային’

578

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կիրակի երեկոյան ավարտել է իր այցը Բրազիլիա, որտեղ մասնակցել էր Ռիո դե Ժանեյրոյում անցկացված Երիտասարդության համաշխարհային օրվա տոնակատարությանը, հաղորդում են լատինաամերիկյան ԶԼՄ-ները: Գիշերը նա արդեն հասել է Հռոմ: Հրաժեշտի արարողությանը պապը, մասնավորապես, ասել է. «Ես հեռանում եմ՝ տանելով հետս հրաշալի հիշողություններ, որոնք կվերածվեն աղոթքի: Ես արդեն կարոտում եմ ձեզ: Ես կկարոտեմ նման մեծ սիրտ ունեցող ժողովրդին: Մտածում եմ այն երիտասարդների մասին, ովքեր այս հանդիպման շարժիչ ուժն էին: Թող Աստված օրհնի ձեզ»: Ֆրանցիսկոսը երիտասարդներին կոչ է արել ավելի համարձակ լինել: «Համարձակություն ունեցեք գնալու հոսանքին հակառակ: Ազատվեք անցողիկ արժեքներից: Եւ վերջապես՝ աղոթեք ինձ համար»,- ասել է պապը:

Օդանավակայանում Հռոմի պապին ճանապարհել են Բրազիլիայի փոխնախագահ Միշել Թեմերը, արտգործնախարար Անտոնիու Պատրիոտան և պաշտոնական այլ անձինք, փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Մուրսիի կողմնակիցները երթ են կազմակերպել դեպի ռազմական հետախուզության կենտրոնակայան’
Հաջորդ հոդվածը‘Թայվանի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել զինակոչիկի մահվան պատճառով’