‘
Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ը վերջին անգամ հանդես է եկել ավանդական կիրակնօրյա քարոզով, հայտնում է lenta.ru-ն: Բենեդիկտոսը Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված տասնյակ հազարավոր մարդկանց հայտնել է, որ հրաժարական է տալիս, որովհետև Աստված իրեն կոչ է արել նվիրել իրեն աղոթքին: Նա նշել է, որ իր հրաժարականը չի նշանակում, որ նա լքում է եկեղեցին:
«Եթե Աստված խնդրել է ինձ անել դա, ապա միայն նրա համար, որ ես շարունակեմ ծառայել եկեղեցուն նախկին նվիրվածությամբ ու նախկին սիրով, բայց այն ձևով, որը համապատասխանում է իմ տարիքին ու ուժին»,- հայտարարել է նա:
Հավաքվածներից շատերը իրենց ձեռքում երախտիքի խոսքերով պաստառներ էին պահում: Նրա քարոզը մի քանի անգամ ընդհատվել է ծափողջույններով:
Հիշեցնենք, որ Հռոմի պապնը հրաժարականի հայտարարությունն անձամբ է արել լատիներենով՝ փետրվարի 11-ին ելույթ ունենալով Օտրանտոյի վկաների կանոնիկացման արարողության ժամանակ: Նա իր որոշումը բացատրել է առողջական վիճակի վատթարացմամբ:
‘