Հռոմ․ Նովակ Ջոկովիչը մեկնարկեց հաղթանակով

97

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը հաղթանակով մեկնարկեց Հռոմի «Մասթերս» մրցաշարում։ Սերբ թենիսիստը պայքարը սկսեց երկրորդ շրջանից՝ մրցելով ռուսաստանցի Ասլան Կարացեւի հետ եւ առավելության հասնելով 6։3, 6։2 հաշվով։

Քառորդ եզրափակիչի ուղեգրի համար Նովակ Ջոկովիչը կհանդիպի շվեյցարացի Սթեն Վավրինկայի եւ սերբ Լասլո Ջերեի դիմակայության հաղթողի հետ։

Հռոմի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 5,4 միլիոն եվրո է։

Նախորդ հոդվածըՄակրոնը չի բացառում իր այցն Ուկրաինա
Հաջորդ հոդվածըՓսակին չի հաստատել Վենեսուելայի, Կուբայի և Նիկարագուայի մասնակցությունը