‘Հռչակվեց «Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նախաձեռնության ստեղծումը (տեսանյութ)’

1613

Այսօր հռչակվեց «Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նախաձեռնության ստեղծումը: Ինչպես հայտնում է iLur.am-ի թղթակիցը, այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեցին Հայ ազգային կոնգրեսի և «Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նախաձեռնության անդամներ Եվա Թովմասյանը և Արեգ Գևորգյանը: Եվա Թովմասյանի խոսքով՝ փորձելու են հասնել Հայաստանում քաղաքական հետապնդումների իսպառ վերացմանն ու քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակմանը:

«Սոցիալական ցանցերում ու քաղաքացիական իրականության մեջ բազմաթիվ նախաձեռնություններ կան, որոնք պայքարում էին Հայաստանում քաղաքական հետապնդումների արատավոր պրակտիկայի դեմ: Այս նախաձեռնություն-արշավը ինքնատիպ փորձ է այս բոլոր քաղաքացիական նախաձեռնությունները մի մեծ նախաձեռնություն-արշավի մեջ ընդգրկելու», — նշեց Եվա Թովմասյանը:

Արեգ Գևորգյանի խոսքով էլ՝ համադրելու են քաղաքական հետապնդումները դատապարտող կառույցների ուժերն ու փորձելու են հասնել Հայատանում «քաղբանտարկյալ» հասկացության վերացմանը:

«Կոնգրեսի երիտասարդների նկատմամբ կիրառված դատավճռի դատապարտման հայտարարություններով հանդես են եկել բազմաթիվ հ/կ-ներ, դատապարտել են ոչ կոալիցիոն կուսակցությունների երիտասադրական կառույցներ, Եվրոպայի երիտասարդ լիբերալները»:

Նախաձեռնության հաջորդ քայլը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի մոտ բողոքի ցույց անցկացնելն է: Այն կկայանա նոյեմբերի 2-ին, ժամը՝ 13:00: Այդ օրը տեղի է ունենալու ՀԱԿ ակտիվիստների դեմ վճռի քննությունը:

Նախորդ հոդվածը‘Վերելակի ընկնելու հետևանքով երկու տուժածների վիճակը գնահատվում է ծանր ‘
Հաջորդ հոդվածը‘Հայաստանում փոփոխական եղանակը կշարունակվի ‘