‘Հս Կորեայում իրականացվող «զտումները» անհանգստացրել են Հարավային Կորեային’

764

Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հեն հայտարարել է, որ Փհենյանը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չին Ինի իշխանության ամրապնդման նպատակով ուժեղացրել է տեռորի ռեժիմը:

Նա մտահոգություն է հայտնել, որ Հյուսիսային  Կորեայում Կիմ Չին Ինի հորեղբորը աշխատանքից հեռացնելուց հետո մեկնարկած «զտումները» կարող են անկայունություն մտցնել Սեուլի և Փհենյանի հարաբերություններում:

Նշենք, որ Կիմ Չին Ինի հորեղբայր Չան Սոն Թհեկը զբաղեցնում էր պաշտպանության պետական կոմիտեի նախագահի տեղակալի և «Կորեայի աշխատանքային կուսակցության» կազմակերպչական կոմիտեի ղեկավարի պաշտոնը: Ինչպես տեղեկացնում է BBC-ն, Չան Սոն Թհեկը մեղադրվել է հակահեղափոխական գործունեության մեջ, իսկ նրա երկու կողմնակիցները, համաձայն լուրերի, մահապատժի են ենթարկվել: 

Նախորդ հոդվածը‘Չեմպիոնների լիգա. Յուվեի վերջին որոշիչ կռիվը «դժոխքում»’
Հաջորդ հոդվածը‘Ս. Սարգսյանը Ռուբինի հետ խոսել է ԼՂ հիմնախնդրից’