‘Հրայր Թովմասյան. Մհեր Սեդրակյանի նկատմամբ իրավական պատասխանատվություն կիրառելու ձևեր չկան (տեսանյութ)’

997

ՀՀ Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի նկատմամբ իրավական պատասխանատվություն կիրառելու ձևեր չկան: Այս մասին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրաղների հետ զրույցում նշեց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Նախարարը դեկտեմբերի 20-ի առավոտյան է տեղեկացել Սեդրակյանի և լրագրող Մհեր Արշակյանի միջև տեղի ունեցած միջադեպի մասին: «Նման երևույթները ցանկալի չեն: Փառք Աստծո, լրագրողների նկատմամբ բռնության դեպքերը մեզ մոտ էականորեն կրճատվել են, և ամեն ինչ պետք է անել, որ դրանք զրոյացվեն»,- ասաց Թովմասյանը:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նշեց, որ դեպքից տեղյակ չէ: ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը ևս նույն պատասխանը տվեց՝ հավելելով, որ եթե բռնություն է եղել, ինքը դատապարտում է: Այս մասին հաղորդում է «Արմենպրեսը»:

Դեկտեմբերի 19-ին Ազգային ժողովի միջանցքում Մհեր Սեդրակյանը հրաժարվել է պատասխանել Մհեր Արշակյանի հարցին և վիրավորել է նրան ասելով. «Դավա՜յ, դավա՜յ, յալլա՜, կտամ ծնոտդ կպոկեմ»:

Նախորդ հոդվածը‘ ՀՀԿ-ականների վերաբերմունքը Մհեր Սեդրակյանի հետ կապված միջադեպին’
Հաջորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյանը լրագրող Մհեր Արշակյանին առաջարկել է հանդիպում կազմակերպել Մհեր Սեդրակյանի հետ’