‘Հրանտ Բագրատյան. Բիզնես դաշտը տարվա ընթացքում կրճատվում է ‘

811

«Հայաստանի բիզնես դաշտը կրճատվում է: Դա պայմանավորված է նրանով, որ այն աճը, ինչ կարող էինք տարեսկզբին ստանալ հիմնականում ֆինանսական ոլորտում, ստացել ենք, իսկ մնացած մասով բիզնես դաշտը տարվա ընթացքում կրճատվում է», — iLur.am-ի հետ զրույցում ասաց «Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչով է պայմանավորում տնտեսական ակտիվության ցուցանիշի նվազումը 0,4%-ով:

«Համախառն պահանջարկը նույնպես կրճատվում է»,- ասաց Բագրատյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող՝ ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները՝ 2012 թվականի հոկտեմբերի դրությամբ, ըստ որի՝ նախորդ ամսվա համեմատ (107.6 %)՝ ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 0,4%-ով: Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-հոկտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի  համեմատ, կազմել է 7,2 %: 

Նախորդ հոդվածը‘Ակցիա ազգային ժողովի մոտ (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Պեպե. Շատերին թվում է, թե մարդ եմ սպանել, երբ խախտում եմ կատարում’