‘Պեպե. Շատերին թվում է, թե մարդ եմ սպանել, երբ խախտում եմ կատարում’

942

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Պեպեն հայտարարել  է, որ իրեն կոպիտ խաղացող չի համարում:

«Ոչ միայն «Լեւանտեի» հետ խաղում, այլ նաեւ այլ բազմաթիվ հանդիպումներում, իսկ դա նվազագույնը 70 տոկոսն է, ես ոչ մի խախտում չեմ արել: Բայց հենց կանոնները խախտում եմ, շատերին թվում է, թե ես ինչ-որ մեկին սպանել եմ:

Ես պրոֆեսիոնալ խաղացող եմ եւ ստիպված եմ հաշտվել նրա հետ, ինչ իմ մասին խոսում են, չնայած դա հաճախ անարդարացի է:  Սակայն ես շարունակում եմ կատարել իմ աշխատանքը եւ առավելագույն ջանքեր գործադրել «Ռեալի» դրոշը պահելու համար»,- Պեպեի խոսքն է մեջբերում A Bola-ն:

Նախորդ հոդվածը‘Հրանտ Բագրատյան. Բիզնես դաշտը տարվա ընթացքում կրճատվում է ‘
Հաջորդ հոդվածը‘YouTube-ը ընդգրկվել է Ռուսաստանի արգելված կայքերի ռեեստրում ‘