‘Հրանտ Բագրատյան. Տիգրան Սարգսյանին կենսաթոշակային բարեփոխումը հետաքրքրում է փողը դուրս հանելու համար (տեսանյութ)’

1295

2 միլիարդ դոլար ռեզերվները դրսում են, արտաքին պահուստները, ոչ ոք չգիտի՝ որտեղ են, ոչ ոք չունի այդ աղյուսակը, ինչու են դրանք վնասաբեր եղել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով կենսաթոշակային բարեփոխումներին՝ այս մասին ասաց «Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

«Միանգամից դրել են կապիտալ 500 միլիոն դրամ, ես մի քանի օրենսդրական նախաձեռնություն եմ արել, թե՝ ընկերներ, ինչո՞ւ եք միանգամից 500 միլիոն դնում, ինչու չեք դնում 50 կամ 100 միլիոն: Տիգրան Սարգսյանն ասում է՝ ուզո՞ւմ եք, որ ինձ լավ նայեք՝ ահա ձեզ մի կենսաթոշակային ֆոնդ, մինչև էդ Քոչարյանն էր ասում՝ ուզում եմ վերանշանակվել՝ ահա քեզ բանկ: Անբարոյական քծնանքը, պետության հաշվին խոշոր լավությունները դառել են կարիերայի երաշխավորման աղբյուր: Էս ամբողջ նեխվածությունը պետք է հանվի ու դուրս շպրտվի»,- ասաց Բագրատյանը:

Նրա համոզմամբ՝ Տիգրան Սարգսյանին կենսաթոշակային բարեփոխումը հետաքրքրում է փողը դուրս հանելու, Արևմուտքին հաճոյանալու և 2%  ՀՆԱ-ի աճ ունենալու համար:

«Այս կառավարության կյանքը կարճ է: Հույս ունենք, որ գոնե կենսաթոշակային բարեփոխումները թույլ կտան ցույց տալ, որ Հայաստանի փողերը թույլ չենք տալիս դուրս հանել, որ այս աղքատավարձը բռնեն ու տանեն ինչ-որ Բելգիայից արժեթղթեր առնեն»,- նշեց ՀԱԿ պատգամավորը:

Նախորդ հոդվածը‘Ծննդատներում տեսակցություններն անվճար կդառնան’
Հաջորդ հոդվածը‘Մոուրինյոյի 11 բողոքները’