‘Հրանտ Դինքի սպանության գործով կալանքի տակ է առնվել երկու կասկածյալ’

606

Ստամբուլի՝ ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանը Հրանտ Դինքի սպանության գործի շրջանակներում որոշում է կայացրել երկու կասկածյալի՝ Օսման Հայալի և Զեյնել Աբիդին Յավուզի կալանքի տակ առնելու մասին: Այս մասին գրում է 168.am-ը՝ հղում անելով թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնին:

Դատական նիստին մասնակցել են Դինքի ընտանեկան փաստաբաններն ու ամբաստանյալներ Էրհան Թունջելը և Թունջայ Ուզունդաղը: Այն բանից հետո, ինչ Վճռաբեկ դատարանը մասնակիորեն չհամաձայնվեց Դինքի սպանության գործով կայացված դատավճռին, վերսկսվել է տվյալ գործի քննումը, որով անցնում է 18 ամբաստանյալ: 

Նախորդ հոդվածը‘Հացադուլի 14-րդ օրը. Շանթ Հարությունյանը հյուծված է, ունի ճնշման անկում’
Հաջորդ հոդվածը‘Հյուսիային Կորեայի առաջնորդի «քեռուն» շները չեն հոշոտել. Չինական թերթը կատակը լուրջ էր ընդունել’