‘Հրանտ Տեր-Աբրահամյան. Հակաեվրասիականությամբ կամ «գծով» Սերժի ճամբարն անցնող «շուստրիների» մասին’

1343

Եթե չալարեք եւ կարդաք մինչեւ կեսն, ապա իմ բոլոր ասածները հիմնավորված են կոնկրետ հղումներով:

Վերջին շրջանում իմ արտահայտած կարծիքներին հակափաստարկներ ներկայացնելու փոխարեն, որոշ նախկին կոնգրեսականներ, իրենց կամ կեղծ հաշիվների անունից իմ դեմ ներկայացնում են «գծի մեջ» լինելու իրենց կարծիքով անհերքելի փաստարկը: Անտեղյակներին ասեմ, որ «գծի մեջ»-ը ռուսական կողմնորոշման «կոդ»-ն է հայտնի գաղտալսված ձայնագրությունից: Բացի այդ կարծիք է արտահայտվել, որ երեւի Հրանտը լավ չի հասկանում եվրասիականության վտանգը: Նորից անտեղյակներին համար բացատրեմ, որ այդ մարդկանց լեզվով դա մոտավորապես նշանակում է, որ Հրանտը հաաձայն չէ, որ հանուն եվրասիական նախագծիծ «հայրենիք փրկելու» նախկին թունդ ընդդիմադիրների խումբը ճիշտ է համարում համագործակցել Սերժ Սարգսյանի հետ: Այդպես կարծել, իհարկե, իրանց իրավունքն է, սակայն, քիչ անց ինքներդ կհամոզվեք, թե որքանով Հրանտը չի հասկանում եվրասիական մարտահրավերը:

Բացի այդ, շատ հետաքրքրիր է նկատել, որ մարդիկ, որոնք նախկինում օրերով դուրս չէին գալիս ՀԱԿ գրասենյակից, եւ Լեւոնի ամեն ելույթից կորցնում էին իրենց, կամ էլ Հռոմի պապից կաթոլիկ տարբերակով «ուղղափառ» կոնգրեսական էին, որոնցից կյանքում քնադատական խոսք կամ ակնարկ իսկ չէիր լսի Լեւոնի կամ ՀԱԿ-ի հասցեին որեւէ հարցում, հիմա ինձ եւ ինձ նմաններին մեղադրում են մի բանում, որն իրենք են եղել: Ես, ի տարբերություն իրենց, ՀԱԿ գրասենյակում տարին մեկ, եթե եղել եմ կամ լինում  եմ, լավ է, եւ բացի այդ, հենց սկզբից էլ հրապարակավ կամ բանավոր արտահայտել եմ իմ անհամաձայնությունը ցանկացած հարցի շուրջ, որն ինձ արժանի է թվացել քննադատության, եւ երբեք չեմ եղել որեւէ գծի մեջ, այլ միշտ եղել եմ ինքս ինձնով: Բայց այս ամենը, խոսքեր են, այժմ անցնեմ անհերքելի փաստերի: Փառք Աստծո, դրանցով լեցուն է «ՀԺ» արխիվը:

Նախ՝ եվրասիականության մասին: Ցավում եմ, որ պետք է որոշ իմաստով անհամեստություն անեմ, բայց չեմ կարող չնշել, որ եվրասիականության թեմայով միանգամից մի քանի հոդվածներում փորձել էմ տալ այդ նախագծի հայեցակարգային քննադատությունը: Ստացվել է դա թե ոչ՝ այլ հարց է, բայց շատ կցանկանայի տեսնել որեւէ մեկին «հակաեվրասիական» ճամբարից, ով բացի ստանդարտ մի երկու «դեմ ենք դրան» կամ «սպառնում է ՀՀ»-ին ֆրազներից որեւէ հիմնարար քննադատության փորձ են արել այդ թեմայով:

Ահա հոդվածներիս հղումները: Բոլորը գրված են անցած տարի, այսինքն՝ երբ «գիծը» հազար տարի կար եւ բոլորն էլ դա գիտեին: Ես չեմ ասում այն մասին, որ ցանկության դեպքում, եթե փորեք ՀԺ արխիվը, կգտնեք 2006-ից գրած բազմաթիվ հոդվածներ ռուսական քաղաքականության քննադատության թեմայով: Ուրեմն նախ՝ հղումները՝

http://armtimes.com/38709

http://armtimes.com/38630

http://armtimes.com/37706

http://armtimes.com/37291

http://armtimes.com/37253

http://armtimes.com/36206

http://armtimes.com/36182 —

http://armtimes.com/31392

Սրանք, կրկնեմ, միայն այս տարվա եւ միայն ընտրովի հոդվածներն են:

Երկրորդ՝  այս տարվա ավարտին  գրել եմ, որ այս պահից ինձ համարեք լեւոնական: Ես հիմա էլ պնդում եմ իմ այս խոսքերը, եւ համոզված եմ որ այն մարդիկ, որոնք հասկանում են բարձր մարդկային արժեքներից, ազնվական վարքից ի տարբերություն երեկ հիսթերիկ «Լեւոն» գոռացող, իսկ այսօր նույնքան հիսթերիկ հակառակը ճչացող ռամիկներից, հասկացան իմ խոսքի նպատակն ու արժեքը: Բայց երբեք չեմ եղել անձի վրա խփնված  մեկը, ինչպես որ եղել են այն նույն մարդիկ, ովքեր այսօր ինձ նման մեղադրանք են առաջադրում եւ որոնցից ոմանք աչքի են ընկել «վայ թաղեմ բալայիդ» տիպի վարքով ցանկացած «գծից» շեղվողի նկատմամբ կամ էլ, կրկնեմ, օրերով գցած են եղել գրասենյակում՝ ծխելով ու ձրի սուրճ խմելով: Եվ առավել եւս նրանցից ոչ մեկը երբեք այն տարիներին չի համարձակվել հրապարակայնորեն քննադատել Տեր-Պետրոսյանի ելույթի որեւէ դրույթ: Ինչն ի հեճուկս իրենց արել եմ ես՝ լեւոնականս: Ահա մի օրինակ՝http://armtimes.com/10560

Եթե փտրեք, ՀԺ արխիվում կարող եք գտնել նաեւ այլ նյութեր ՀԱԿ մարտավարության քննադատությամբ: Եթե դուք նոր եք զարթնել, ապա ես միշտ էլ արթուն եմ եղել:

Բայց իմ ու իմ նմանների ու ձեր միջեւ կա էական տարբերություն: Քանի որ ես նոր չեմ արթնացել, ապա նաեւ հիսթերիկի պես ինձ մի ծայրահեղությունից մյուսը չեմ գցել, այլ՝ ուր որ հարկ եմ համարել, քննադատել եմ, ուր որ հարկ եմ համարել, քշել եմ իմ գիծը, ուր որ հարկն եմ համարել՝ պաշտանել եւ աջակցել եմ: Դրա համար իմ վզին սեփական երբեմնի վարկի մոդելը փաթաթելն անարդյունավետ զբաղմունք է:

Նաեւ երբեք այնքան գեղավարի «շուստրի» չեմ եղել, որպեսզի հակաեվրասիականությամբ կամ  «գծով» արդարացնեմ Սերժի ճամբար անցնելը:

Նաեւ երբեք չեմ մոռացել հարկ եղած դեպքում քննադատել նաեւ արեւմուտքի քաղաքականությունը եւ արեւմտամոլությունը: Ահա այդ թեմայով էլ մի երկու համեմատաբար թարմ հղում՝ 

http://armtimes.com/35441

http://armtimes.com/33831

Իսկ նախորդ տարիներին դրանք նույնպես քիչ չեն եղել: Բայց կոնրետ այդ թեմայով դեռ առանձին կգրեմ այս տարվա մեջ՝ մուրճով որոշ տափակագանգ գլուխներին:

Այսքանը ուղված էր այդ ճամբարից համեմատաբար ադեկվատ մարդկանց, որոնք դեռ կարող են, ընթերցելով հղումները, հասկանալ, որ այս հարցում իմ դեմ որեւէ փաստարկ չկա ու չի կարող լինել:

Հիմա՝ չափ ու սահմանն անցած անադեկվատներին: Հուսամ, որ այս նոթից հետո նույնիսկ իմբիցիլները կհասկանան, որ իմ դեմ «գծի մեջ» լինելու տիպի փաստարկներով խոսելը հավասարազոր է սեփական մտավոր սնանկության խոստավանության: Եթե այնուամենայնիվ, որոշ ուղեղներում կասկածներ առաջանան, խորհուրդ կտայի դրանք հայտնել անձամբ ինձ, ոչ թե ֆեյսբուքյան, այլ իրական պայմաններում: Առայժմ այսքանը: Սահմանի անհարկի անցումների դեպքում, կշարունակեմ:

 

Նախորդ հոդվածը‘Forbes-ը հրապարակել է ամենահարուստ բասկետբոլիստների ցուցակը’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանը ամենաշատ սպառազինություններ ներկրող երկրների քսանյակում է’