‘Ադրբեջանը ամենաշատ սպառազինություններ ներկրող երկրների քսանյակում է’

793

Ադրբեջանը 2012-ին աշխարհում սպառազինության ներկրման քանակի ցուցանիշով 18-րդ երկիրն է: Այդ մասին, ըստ echo.az-ի, ասվում է Զենքի առեւտրի վերլուծության միջազգային կենտրոնի զեկույցում: Կենտրոնի պատրաստած վիճակագրության տվյալներով, Ադրբեջանը նախորդ տարվա ընթացքում 804 միլիոն դոլարի զենք է ձեռք բերել: Ադրբեջանի հետ ցուցակի երկրորդ տասնյակում տեղ են զբաղեցրել Անգլիան, Իտալիան, Ճապոնիան, Նորվեգիան, ԱՄԷ-ն, ԱՄՆ-ը, Կանադան, Դանիան եւ Աֆղանստանը:

Ցուցակը գլխավորել է Հնդկաստանը (13 միլիարդ 239 մլն դոլար)՞ Նրան հաջորդում են Իրանը, Օմանը, Ավստրալիան, Սաուդյան Արաբիան, Թայվանը, Ալժիրը, Չինաստանը, Իսրայելը եւ Ինդոնեզիան:   

Նախորդ հոդվածը‘Հրանտ Տեր-Աբրահամյան. Հակաեվրասիականությամբ կամ «գծով» Սերժի ճամբարն անցնող «շուստրիների» մասին’
Հաջորդ հոդվածը‘ՌԴ-ն ու Վրաստանի միջեւ գինիների եւ հանքային ջրերի ներկրման հարցով բանակցությունները՝ մոտակա օրերին’