‘Հրանտ Տեր-Աբրահամյան. Սերժի հոլովակի հետքերով (տեսանյութ)’

1253

Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում երկու գրառում է կատարել Սերժ Սարգսյանի նախընտրական հոլովակի մասին, որոնք ներկայացնում ենք ստորև.

«Սերժի երեկվա հոլովակի հետքերով: Անկեղծ ասեմ, տնտեագիտությունից ես զրո եմ, և երբեք չեմ էլ հավակնել ավելի լինել: Բայց որպես պատմաբանի կրթություն ստացած, ժամանակագրություն սիրում եմ: Երբ հոլովակի սկզբում մեծ տառերով գրում է՝ 2008-ի հունվար, և հետո հաղորդավարի ձայնն ասում է, թե պղնձի, մոլիբդենի, ցինկի գները կտրուկ անկում ապրեցին, ակնհայտ տպավորություն ստեղծելով, թե խոսքը 2008-ի հունվարի դեպքերի մասին է ականջս ծագեց: Ստուգեցի, կարծես, իրոք ճիշտ էի հիշում մետաղների գները կտրուկ ընկնում են 2008-ի աշնանից: Ճիշտ է բուն ճգնաժամը սկսվում է 2007-ից, բայց կոնկրետ մետաղների գների մասով այստեղ ակնհայտ մանիպուլյացիա կա: Գուցե մանրուք է, բայց հատկանշական: Հարցն, իհարկե, այս ժամանակագրական ճշգրտումները չեն, այլ այն, որ հոլովակի նախաբանի և նրա ողջ սցենարի կարևորագույն ենթատեքստային ուղերձներից այն է, որ Սերժ Սարգսյանը ժառանգեց վատ վիճակում գտնվող երկիր, այսինքն՝ հարվածում են նախորդի ուղղությամբ: (եթե գների մասով սխալվում եմ, թող գիտակներն ինձ ուղղեն): Ու, թերևս, հենց այդ նապատակը սպասարկելու նպատակով է կատարված գների անկման հետ կապված մանիպուլյացիան»:

Եւ երկրորդ գրառումը.

«Նորից հոլովակի մասին: Ըստ իս, եթե հոլովակի ստեղծողները մտածեին իրենց կլինետի իրական շահերի մասին, ապա երբեք չէին ներկայացնի Սերժին ազգային փրկչի և մեծ առաջնորդի կերպարում, և ոչ մի դեպքում այդքան պաթետիկա չէին ստեղծի նրա անվան շուրջ: Էլ չասած նրա մասին, որ պաթետիկա չափազանցումն առհասարակ այսօրվա մարդուն քիչ համոզիչ է, տվյալ դեպքում կա և մասնավոր խնդիր: Բավական է ուշադրություն դարձնել հոլովակի պաթետիկ խոսքի (Նա՛, Նա՛, Նա՛) և նույն հոլովակում մեջբերվող Նրա իսկ բնական խոսքի արմատական հակասությանը: Մինչ հոլովակի վարողն իրեն կոտորում է և կոտրատում է, Սերժը նույնիսկ պաթետիկ խոսքերն արտասանում է իրեն բնորոշ անշուք և միապաղաղ հռետորականությամբ: Հետևաբար այդքան պաթոս մտցնելով հոլովակի մեջ, դրա ստեղծողները կամա թե ակամա ծաղրում են իրենց կլիենտին: Հաշվի առնելով նրա բնական առանձնահատկությունները, պետք էր լրիվ այլ ոճային լուծում մտածել, որն այդքան ուժեղ հակասություն չառաջացներ: Բայց դե ոճի հարցն ընդհանրապես հայ առաջադեմ մտավորականության թույլ կողմն է (կարծում եմ կարելի է մեծ հավանականությամբ ենթադրել, որ \”առաջադեմներն\” իրենց մեծ լուման ունեն այս հոլովակի ստեղծման գործում):

Նախորդ հոդվածը‘Սերբիայի վարչապետին ապշեցրել է առանց ներքնազգեստի հեռուստահաղորդավարուհին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Շախտյորը» հրաժարվեց Վիլիանին վաճառել «Անժիին»’