‘Սերբիայի վարչապետին ապշեցրել է առանց ներքնազգեստի հեռուստահաղորդավարուհին (տեսանյութ)’

1010

Սերբիայի վարչապետ Իվիցա Դաչիչը հայտնվել է էրոտիկ սկանդալի կենտրոնում, այն բանից հետո, երբ նա հյուրընկալվել է ռեյտինգային «Առաքելությունը անիրագործելի է» հեռուստաշոուին, որը հեռարձակվում է սերբական «Pink» հեռուստաալիքով: Քաղաքական գործչի հետ հարցազրույցը վարել է առանց ներքնազգեստի հաղորդավարուհին, իսկ նրանց զրույցը նկարահանվել է թաքնված տեսախցիկով:

Սկանդալային տեսանյութը տեղադրվել է համացանցում և երկու օրվա ընթացքում դիտվել շուրջ 3 միլիոն անգամ:

Վարչապետի կողմից դեռևս պաշտոնական արձագանք չի հնչել:

Տեսախցիկի օբյեկտիվը գրանցել է ոչ միայն հաղորդավարուհու բարեմասնությունները, այլ վարչապետ Դաչիչի  ռեակցիան: Կատարվածի փաստով Սերբիայի լրագրողների անկախ ասոցացիան խիստ քննադատության է ենթարկել հաղորդման կազմակերպիչներին և այն որակվել որպես «պոռնոգրաֆիա»:

Նախորդ հոդվածը‘Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վիճակահանություն. Հայաստանն ընդգրկվեց 10-րդ խմբում’
Հաջորդ հոդվածը‘Հրանտ Տեր-Աբրահամյան. Սերժի հոլովակի հետքերով (տեսանյութ)’