‘
Սեպտեմբերի 18-ին մենք գրել էինք, որ Գեղարքունիքի փոխմարզպետ, ՕԵԿ-ական Գագիկ Ստեփանյանն առաջիկայում կլքի իր պաշտոնը: Երեկ տեղեկացանք, որ վարչապետի որոշմամբ Գագիկ Ստեփանյանն ազատվել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից:
Հիշեցնենք, որ օրեր առաջ սույն փոխմարզպետի որդին ծեծվել էր տեղի ոստիկանապետի` Նադարյանի կողմից, սակայն կողմերը հաշտվել էին, և ծեծի փաստը կոծկվել էր, չնայած տղայի ծնոտը վնասվել էր, և նա հայտնվել էր հիվանդանոցում:
‘