‘Հրդեհված բրազիլական ակումբի տերերից մեկը փորձել է ինքնասպան լինել’

573

Բրազիլական KISS ակումբի սեփականատերերից մեկը, որտեղ օրերս 245 մարդու կյանք խլած հրդեհ տեղի ունեցավ, փորձել է ինքնասպանություն գործել, չորեքշաբթի, ըստ CNN-ի, հայտնել է տեղի ոստիկանությունը:

Էլլիսանդրո Սֆորը՝ հրդեհի գործով չորս կալանավորվածներից մեկը, փորձել է ինքնասպանություն գործել հիվանդանոցում, ուր նրան տեղափոխել էին հեղձուցիչ գազից թունավորումից հետո: Լոգանք ընդունելիս Սֆորը փորձել է ցնցուղի ռետինե խողովակը կապել պատուհանին ու կախվել դրանից, բայց հսկող ոստիկանները վրա են հասել՝ կանխելով ինքնասպանությունը: 

Նախորդ հոդվածը‘Հրանտ Տէր-Աբրահամեան. Սերժ Սարգսյանի նոր հոլովակի մասին. Վատ չի մտածված, բայց այս խաղերը վատ ավարտ են ունենալու’
Հաջորդ հոդվածը‘Կիպրոսում քվեաթերթիկները կվերատպվեն Գինեսի գրքի հրատարակիչների պահանջով’