‘Հ1-ը խախտել է ԱԺ կանոնակարգը’

1472

Հանրային հեռուստաընկերությունը երեկ գրաքննության է ենթարկել և կրճատած է եթեր հեռարձակել ՀՀ Աժ հայտարարությունների ժամին պատգամավորների հնչեցրած հայտարարությունները և կառավարության հետ հարց ու պատասխանները, այդ մասին գրում է  «Հայկական ժամանակը»՝ նշելով, որ հայտարարություններից եթեր չի հեռարձակվել Աժ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը: Կառավարության հետ հարցուպատասխաններից եթեր չի հեռարձակվել Նիկոլ Փաշինյանի և Աժ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի հարց ու պատասխանը:

Նշենք, որ ՀՀ «Աժ կանոնակարգ» օրենքի 35-րդ հոդվածի 4-րղ կետը սահմանում է. «Հերթական նստաշրջանի չորսօրյա նիստերի յուրաքանչյուր չորեքշաբթի օրվա վերջին նիստում վարչապետը և կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին: Նիստի տեսագրությունն ամբողջությամբ ցուցադրվում է հեռուստաընկերությամբ նույն օրը` պատգամավորների հայտարարությունների հեռարձակումից անմիջապես հետո»:

Նախորդ հոդվածը‘Հալեպում դիպուկահարի գնդակից հայ երիտասարդ է զոհվել ‘
Հաջորդ հոդվածը‘Մարդու իրավունքների պաշտպանի առաջին տեղակալն ազատվել է աշխատանքից’