‘Հ1-ով քաղաքական գովազդի մեկ րոպեն կարժենա 80 հազար դրամ’

997

Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը դեկտեմբերի 14-ին կայացած նիստում որոշում է կայացրել 2013 թ. փետրվարի 18-ին կայանալիք հանրապետության նախագահի ընտրության նախընտրական քարոզչության ժամանակահատվածում քաղաքական գովազդի վճարովի եթերաժամի մեկ րոպեի սակագինը հանրային հեռուստատեսության համար սահմանել 80 հազար դրամ` ներառյալ ԱԱՀ-ն, իսկ հանրային ռադիոընկերության եթերի համար` 3600 դրամ: «Արմենպրեսի» հաղորդմամբ` նախագահական նախորդ ընտրությունների համեմատությամբ այս սակագները փոփոխության չեն ենթարկվել:

 Նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը տեղի կունենա հունվարի 4-14-ը: Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի հունվարի 21-ին, կավարտվի փետրվարի 16-ին: Ինքնաբացարկի դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը փետրվարի 8-ի ժամը 18:00-ն է: Էլեկտրոնային եղանակով քվեարկությունը կսկսվի փետրվարի 9-ին, Երևանի ժամանակով ժամը 08:00-ին, կավարտվի փետրվարի 13-ին` ժամը 20:00-ին: Քվեարկությունը կսկսվի փետրվարի 18-ին` 08:00-ին և կավարտվի  20:00: 2013-ին Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունների արդյունքների ամփոփումը կլինի 2013-ի փետրվարի 25-ին:

Նախորդ հոդվածը‘«ՉԻ». Քվեարկության ժամանակ բռնությունները խրախուսվելու են’
Հաջորդ հոդվածը‘«ՉԻ». Խոսնակի խոսնակը’