‘Ձերբակալվել է նպաստառուից կաշառք ստանալու համար’

923

ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցները երեկ երեկոյան ձերբակալել են Արարատի մարզպետարանի Մասիսի սոցիալական ծառայության աշխատակից Արման Բաղդասարյանին նպաստառուներից կաշառք ստանալու կասկածանքով:

«Փաստինֆո»-ի ունեցած տեղեկություններով այս պաշտոնատար անձը կարիքավորներին խոստացել է աջակցել նպաստ ստանալու գործընթացում՝ մեկ ամսվա նպաստի գումարը ստանալու դիմաց:

Գործով քննությունն իրականացնում է ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունը:

Նախորդ հոդվածը‘ՀՀ նախագահի թեկնածուների առաջադրումը մեկնարկել է’
Հաջորդ հոդվածը‘Ըստ ՊՆ վարկածի հանկարծամահ եղած զինծառայողի հորաքույր. Ես չեմ հասկանում, թե ինչ է կատարվում’