‘
Քիչ առաջ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները ԱԺ քարտուղարություն են հանձնել նոյեմբերի 21-ին, ժամը 12.00-ին, արտահերթ նիստ գումարելու պահանջով ձեւաթուղթը: Այսպիսով՝ նոյեմբերի 21-ին կկայանա ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկվելու են ՀՀ Ընտրական օրենսգրքում, Բնակչության պետական ռեգիստրում, ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցերը:
«Անհրաժեշտ 44 ստորագրությունների փոխարեն արդեն հանձնվել է 48 ստորագրություն, «Ժառանգություն» կուսակցությունն էլ է միացել նախաձեռնությանը»: Այս մասին iLur.am-ին տեղեկացրեց ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Հիշեցնենք, որ մինչ այդ Կոնգրեսի նախաձեռնությանը միացել էին ԲՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունները, ինչպես նաեւ «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչները:
Հավելենք, որ սա վերջին 15 տարվա համար աննախադեպ գործընթաց է. առաջին անգամ ԱԺ-ում արտահերթ նիստ կգումարվի ընդդիմության նախաձեռնությամբ:
‘