‘Վրաստան է ժամանել ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը. Սաակաշվիլի հետ հանդիպում առայժմ նախատեսված չէ’

880

Երեկ երեկոյան Թբիլիսի ժամանած ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնն այսօր պաշտոնական հանդիպումներ կանցկացնի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի և խորհրդարանի փոքրամասնության ղեկավար Դավիթ Բակրաձեի հետ: Այսօր երեկոյան նախատեսված է նաև Գորդոնի հանդիպումը վարչապետ Իվանիշվիլիի հետ, հայտնում են վրացական լրատվամիջոցները:

Վաղը ամերիկացի դիվանագետին սպասում է Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն, որի հետ կքննարկվի երկրի վարչապետ Իվանիշվիլիի՝ նոյեմբերի վերջին նախատեսված այցը Միացյալ Նահանգներ:

Առայժմ հայտնի չէ՝ արդյո՞ք Գորդոնը կհանդիպի նախագահ Սաակաշվիլի հետ:

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ. Երկրներն իրենք պետք է որոշեն՝ ընդունե՞լ, թե՞ ոչ սիրիական ընդդիմության դաշինքի օրինակարգությունը’
Հաջորդ հոդվածը‘Ձեւաթուղթը հանձնեցին. 48 ստորագրություն’