‘Ձմեռ պապ և Ձյունանուշ լինելու համար արտոնագիր է պահանջվում ‘

3989

Վերջին տարիներին լայն տարածում ստացած տարբեր մասնագիտացած և ոչ մասնագիտացած կենտրոններր կողմից առաջարկվող Ձմեռ պապի ծառայությունը Հայաստանում արժե միջինը 20-60 հազար դրամ: Այս գումարի դիմաց Ձմեռ պապը պատրաստ է մոտ 20 րոպե ուրախացնել ձր երեխային: Սակայն նախքան այս կամ այն կենտրոնի գրավիչ առաջարկից օգտվելը ծնողները հաճախ կանգնում են կարևոր` երեխային «չհիասթափեցնելու» խնդրի առաջ: «Արմենպրեսի»  թղթակցի հետ զրույցում Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը նշեց, որ սխալ է և անթույլատրելի, երբ չակերտավոր Ձմեռ պապերն «ամենառաբիզ» կերպով են փորձում բարձրացնել մանուկների տրամադրությունը: «Սեղանի թամադայություն հիշեցնող բաժակաճառերով երեխային չեն զբացեղնում: Փոքրիկները շատ զգայում են և ամիջապես զգում են իրենց սիրված հերոսի` Ձմեռ պապի կողմից արված ցանկացած կեղծ բան»,- ասաց Բաբայանը: Նրա խոսքով` ինքը դեռ վաղուց էր առաջարկում արգելել Ձմեռ պապ լինելու առաքելությունն ում պատահի վստահելը և իրականացնել Ձմեռ պապերի լիցենզավորում:

«Իհարկե թատրոնների դերասաններն անհատական վճարովի ծառայությունների կողմից առաջարկվող Ձմեռ պապերի բացը չեն կարող լրացնել, սակայն շատ կարևոր է, որ դերասանները ոչ միայն տիրապետեն որոշակի թատերական հմտությունների, այլև լինեն կոկիկ, ոչ թե ցեխոտ զգեստներով, հարբած»,- նշեց թատրոնի տնօրենը:

Ամանորի տոներին որպես Ձմեռ պապ և Ձյունանուշ աշխատելու թույլտվություն է տրվել 23 անձանց 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Մշակույթի և տուրիզմի վարչության կողմից Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնակատարությունների առթիվ հայտարարել էր Ձմեռ պապերի և Ձյունանուշների ստուգատես: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Արթուր Սարուխանյանը`«Արմենպրես»-ի  հետ զրույցում տեղեկացրեց, որ Երևանում դեկտեմբերի 15-20 անցկացված և ավարտված լիցենզավորման մրցույթի արդյունքում տոների ընթացքում որպես Ձմեռ պապ և Ձյունանուշ աշխատելու թույլտվություն է ստացել 23 անձ` 15 Ձմեռ պապի և 8 Ձյունանուշ: Տասը Ձմեռ պապի և երկու Ձյունանուշի հայտ մերժվել է:

Համաձայն սահմանված չափանիշների` Ձմեռ պապը և Ձյունանուշը պետք է ունենան կոկիկ տեսք, արտաքին ձայնային տեմբրի որոշակի համապատասխանություն, տիրապետեն լեզվական որոշ հմտությունների, իմանան հեքիաթներ:

Երևանի քաղաքապետարանը վերահսկողություն է իրականացնելու ապօրինի Ձմեռ պապերի գործունեությունը թույլ չտալու համար: 2011 թվականին  երկու Ձմեռ պապ ոչ պատշաճ պահվածքի համար զրկվել են Ձմեռ պապ աշխատելու արտոնագրից:

Մարզերում Ձմեռ պապի ծառայության արժեքը ավելի մատչելի է

Կատարած ուսումնասիրության համաձայն` Ձմեռ պապի և Ձյունանուշի ծառայություն առաջարկող գործակալություններում  գնային քաղաքականությունը հիմանակում նույն է:  Արդեն արմատավորված այս ծառայության արժեքը Հայաստանում տատանվում է  20- 60 000 դրամի միջակայքում: Քսան հազար դրամի դիմաց` Ձմեռ պապը և Ձյունանուշը կայցելեն երեխային մինչ դեկտեմբերի 31-ը ժամը 24:00-ն ընկած ժամանակահատվածը, կեսգիշերն անց ծառայության գինը կբարձրանա, որոշ գործակալություններում հասնելով 60 հազար դրամի` 35 րոպեանոց ծրագրի դիմաց: Երևանյան Ձմեռ պապերը ցանկության դեպքում դեմ չեն այցելել նաև մարզեր` ճանապարհածախսը պատվիրատուի կողմից հոգալու պարագայում:

Նախորդ հոդվածը‘Պիկեն եւ Շակիրան երեխա ունեցան’
Հաջորդ հոդվածը‘Արմեն Գևորգյանն արտագաղթի դեմ պայքարի մասին. Այո՛, այն, ինչ կատարվում է, բավարար չէ’