‘Ղազախստանի հարավում ինքնաթիռի աղետի հետևանքով զոհվել է 27 մարդ’

593

Ղազախստանի հարավում օդային աղետի հետևանքով զոհվել են  երկրի սահմանապահ ծառայության  Ан-72 ինքնաթիռում գտնվող  բոլոր 27 մարդիկ, այդ թվում՝ անձնակազմի 7 անդամները: «Զոհվածների թվում են Սահմանապահ ծառայության տնօրեն, գնդապետ Ստամբեկովը և նրան ուղեկցող սպաների խումբը, ինչպես նաև տարածաշրջանային վարչության զինվորականներ, ովքեր Աստանա էին ժամանել  սահմանապահ ծառայության ռազմական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով»,- ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ հաղորդել է Ղազախստանի  անվտանգության  ծառայության մամլո գրասենյակը: Օդանավի աղետի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել:

Նախորդ հոդվածը‘Եթե «Վեգային» տուգանել են՝ վիճակագրական ծառայությունն էլ օրումեջ պիտի տուգանվի. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Դեկտեմբերի 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ’