Հանրաքվեի մասին օրենքից կհանվի Նազարբաևի կարգավիճակի հարցը

153

Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատը ընդունել է ավելի վաղ վերին պալատի ընդունած հանրապետական հանրաքվեի մասին լրացումը՝ այն հարցերի շրջանակը ճշտելու վերաբերյալ, որոնք չեն կարող դառնալ հանրապետական հանրաքվեի առարկա։ Դա վերաբերում է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի կարգավիճակին։

«Փաստաթղթի նախորդ տարբերակի համաձայն՝  երկրի առաջին նախագահի կարգավիճակի հետ կապված հարցերը չէին կարող հանրապետական հանրաքվեի առարկա լինել։ Սենատորներն առաջարկել են այդ նորմը հանել օրենսդրությունից, և ստորին պալատի պատգամավորները համաձայնել են այդ որոշմանը»,- ընդունված որոշումը լրագրողների համար պարզաբանել է խորհրդարանի սենատոր Լյազզաթ Սուլեյմանը։

Ըստ սենատորի՝ այդ նորմը հիմա նախատեսում է, որ հանրաքվեի հարց չեն կարող լինել «պետության անկախության, տարածքային ամբողջականության, կառավարման ձևի, հանրապետության հիմնական գործառույթների փոփոխությունները»։

Փոխանցւմ է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՀռոմի պապը և պատրիարք Կիրիլը հեռակա բանավիճել են
Հաջորդ հոդվածըՀրապարակից քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց․ նա մահացել է