‘Ղրղզստանի նախագահի նախկին թեկնածուին բռնաբարության մեղադրանք է ներկայացվել’

575

Ղրղզստանում Ժողովրդա-հայրենասիրական շարժման ընդդիմադիր առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Նուրլան Մոտուևը ձերբակալվել է՝ բռնաբարության մեղադրանքով, հաղորդում է lenta.ru-ն: Մեղադրանքը հարուցվել է Բիշքեկի 21-ամյա բնակչուհու հայտարարության հիման վրա:

Նուրլան Մոտուևը 2005 թ. ղեկավարել է «Կակաչ» հայրենասիրական շարժումը, մասնակցել բողոքի գործողություններին այդ տարվա գարնանը, երբ Ղրղզստանում տեղի ունեցավ «հեղափոխություն»: Դրանից անմիջապես հետո Մոտուևն իր համախոհների հետ գրավել էր Ջումգալյան շրջանի ածխահանքը և փաստացիորեն իշխանություն հաստատել այդ շրջանում՝ վաստակելով «ածխային արքա» տիտղոսը:

Հետագայում նա գլխավորում էր Ղրղզստանի մահմեդականների միությունը, որի համանախագահն էր Ղրղզստանի նախկին օմբուդսմեն Թուրսունբայ Բաքիրը: Միության առաջնորդները, մասնավորապես, աչքի էին ընկել 2009 թ. ի պաշտպանություն պաղեստինցիների կազմակերպված ակցիայի ժամանակ Իսրայելի և ԱՄՆ-ի դրոշների հրապարակային հրկիզմամբ:

2009 թ. Մոտուևն առջադրվեց Ղրղզստանի նախագահական ընտրություններում, սակայն հավաքեց ընդամենը 1 տոկոս ձայն: 2012 թ. նա ղեկավարում էր Ժողովրդա-հայրենասիրական շարժումը: ԶԼՄ-ների հետ հանդիպմանը Մոտուևը հայտարարել էր, որ իշխանության գալու դեպքում երկրում հաստատելու է շարիաթի օրենքները:

Նախորդ հոդվածը‘Ամեն ինչ վաղուց ավարտված էր. Չեմպիոնների լիգա, 6-րդ տուր. տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Երեւանի քաղաքապետարանի բոլոր պոլիկլինիկաները 10 օր ամբուլատոր- պոլիկլինիկական և ախտորոշիչ անվճար բուժօգնություն կցուցաբերեն’