‘Ճանապարհները հիմնականում անցանելի են’

808

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները, լեռնանցքները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Դժվարանցանելի է Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածը: 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Կատարվում են ավտոճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Նախորդ հոդվածը‘Արտյոմ Խաչատուրով. Ինձ համար առաջընթաց կլինի Հայաստանի հավաքականում խաղալը’
Հաջորդ հոդվածը‘Դուք չեք ցանկանա գործ ունենալ նրա հետ. Օբաման՝ նոր հանձնաժողովի նախագահի մասին’