‘Ճապոնիան F-15 է օդ բարձրացրել ՉԺՀ-ի՝ վիճելի կղզիների մոտ հայտնված ինքնաթիռի պատճառով’

552

Ճապոնիայի ինքնապաշտպանության ռազմաօդային ուժերի F-15 կործանիչները տագնապի ազդանշանով օդ են բարձրացվել վիճելի Սենկակու կղզիների շրջանում չինական ինքնաթիռի հայտնվելու պատճառով, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հաղորդել է «Կիոդո» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Օսամա Ֆուձիմիրային: «Մենք կտրուկ միջոցների կդիմենք Ճապոնիայի ինքնիշխանության նկատմամբ ոտնձգությունների դեպքում»,- հայտարարել է Ֆուձիմիրան:

ՉԺՀ-ի ինքնաթիռն առավոտյան Սենկակու կղզեխմբի կղզիներից մեկի մոտ նկատել են Ճապոնիայի ծովային անվտանգության ծառայության պարեկանավերը: Երկրի պաշտպանության նախարարությունը տագնապ է հայտարարել և օդ բարձրացրել F-15 կործանիչներ:

Ճապոնիայի և Չինաստանի հարաբերությունները սրվեցին այն բանից հետո, երբ Ճապոնիայի կառավարությունն այս տարվա սեպտեմբերի 11-ին ճապոնացի մասնավոր սեփականատիրոջից ձեռք բերեց կղզեխմբի հինգ կղզիներից երեքը:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կղզիները ԱՄՆ-ի վերահսկողության տակ էին և Օկինավա կղզու հետ միասին  Ճապոնիային են փոխանցվել 1972 թ., սակայն Չինաստանի կարծիքով՝ Ճապոնիան ապօրինաբար է տիրում դրանց:  Մինչդեռ պաշտոնական Ճապոնիան պնդում է, որ այդ կղզիները միշտ էլ եղել են Օկինավա նահանգի անբաժանելի մասը և օրենքով իրեն են պատկանում, իսկ Չինաստանի պահանջը բացատրում է նրանով, որ այդ շրջանը հարուստ է բնական պաշարներով:

Նախորդ հոդվածը‘Հեռախոսին պատասխանելու փոխարեն տղամարդը, սխալմամբ շիկացած արդուկն է դրել ականջին’
Հաջորդ հոդվածը‘ՌԴ պետական դումայի ապարատի աշխատակիցները աշխատավարձի քսանապատիկին համարարժեք պարգևավճար կստանան ‘