‘Ճարտարապետ Ջիմ Թորոսյանի հոգեհանգիստն՝ այսօր’

696

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել ճարտարապետ Ջիմ Թորոսյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը:

Ներկայացվել են հուղարկավորության նախապատրաստական աշխատանքները:

Ջիմ Թորոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 8-ին՝ ժամը 18:00-20:00-ին` Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում:

Հունվարի 9-ին՝ ժամը 12:00-14:00-ին, ՀՀ ճարտարապետների միությունում տեղի կունենա Ջիմ Թորոսյանի վերջին հրաժեշտը, հուղարկավորությունը` Կոմիտասի անվան պանթեոնում։

Այս մասին հայտնում է կառավարության կայքը:

Մեր կողմից խորհուրդ կտանք վարորդների, այսօր ժամը 18:00-20:00-ի սահմաններում չերթևեկել Պռոշյան և Պարոնյան փողոցներով, քանի որ ՀՀ պաշտոնյաները Սուրբ Հովհաննես եկեղեցում հոգեհանգստի արարողություններին մասնակցելիս իրենց մեքենաները պարտադիր կայանում են ճանապարհի երկրորդ շարքում, ինչի հետևանքով մեծ խցանումներ են առաջանում:

Նախորդ հոդվածը‘Դատավորը «copy paste» է արել քննիչի միջնորդությունը. Վարդան Պետրոսյանի փաստաբան’
Հաջորդ հոդվածը‘Համանախագահները ղարաբաղյան գործընթացը կքննարկեն ԵԱՀԿ գործող նախագահի հետ’