‘ՄԱԳԱՏԷ-ն հույս ունի մոտ ապագայում համաձայնության գալ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ‘

641

ՄԱԳԱՏԷ-ն հույս ունի, որ գալիք տարվա հունվարին արդեն հնարավոր կլինի Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության գալ, փոխանցում է  РИА Новости-ն՝ հղում կատարելով Միջուկային գերատեսչության գլխավոր բանակցորդ Գերման Նակերտցի խոսքերին:

«Մենք գալիք տարվա հունվարի 16-ին հանդիպում ենք նշանակել: Հույս ունենք այդ հանդիպման արդյունքում վերջնական տեսքի բերել Իրանի միջուկային խնդրի լուծման կառուցվածքային մոտեցումը և անմիջապես կյանքի կոչել կնքված համաձայնագիրը»,- ասել է Նակերտցը:

Հիշեցնենք, որ նախորդ օրը Թեհրանում տեղի է ունեցել ՄԱԳԱՏԷ-Իրան բանակցույթյունների հերթական փուլը, որից հետո երկու կողմերը հայտարարել են գրանցված առաջընթացի մասին:

Նախորդ հոդվածը‘Տիգրան Ուրիխանյան. ՀՀԿ-ի համագումարի հարցն անձամբ ինձ համար առաջնային չէ’
Հաջորդ հոդվածը‘Էրդողանի և պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի լուսանկարը Թուրքիայում լավագույնների շարքում է (ֆոտոշարք)’