‘Մադրիդի օդանավակայանն «աղբանոցի» է վերածվել՝ գործադուլի պատճառով’

596

Մադրիդի գլխավոր միջազգային «Բարախաս» օդանավակայանը աղբի մեջ է «թաղվել» հավաքարար ընկերությունների գործադուլի պատճառով, ըստ Interfax-ի, երկուշաբթի հայտնել է իսպանական El Pais-ը:

«Պիլզա» ընկերության աշխատակիցները, որոնց վրա է դրված օդանավակայանի չորս տերմինալներից երեքը մաքրելու պարտականությունը, նախորդ շաբաթվանից ի վեր գործադուլ են անում 54 աշխատանքային տեղերի կրճատման պատճառով: Երկուշաբթի նրանց է միացել մեկ այլ ընկերություն, որը պատասխանատու է չորրորդ տերմինալի մաքրության համար:

Ընկերությունների ղեկավարությունները հայտարարել են, որ պատրաստ են բանակցելու աշխատակիցների հետ եւ լուծում գտնել, որը ձեռնտու կլինի բոլոր կողմերի համար:  

Նախորդ հոդվածը‘«Չուղարկված նամակներ»՝ արցախյան շարժման 25-ամյակին ընդառաջ’
Հաջորդ հոդվածը‘Իրանում ձեռքի անդամահատության նոր սարք են ցուցադրել’