‘
1990 թվականի աշխարհի առաջնությանը Գերմանիայի ազգային հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն դարձած Լոթար Մաթեուսը իր կարծիքն է հայտնել գերմանացիների և արգենտինացիների սպասվելիք եզրափակիչ խաղի մասին: Նա ասել է, որ պետք չէ Յոհաիմ Լյովի թիմից ևս մեկ անգամ նման ջախջախիչ խաղ սպասել Արգենտինայի հետ եզրափակիչ խաղում:Լեգենդար ֆուտբոլիստը կարծում է, որ այս հանդիպման ընթացքում այլ խաղային տակտիկա կկիրառվի:
«Լյովը հասկանում է, թե երբ պետք է զգույշ խաղալ, ինչպես Գանայի և Ֆրանսիայի հետ հանդիպումներում, իսկ երբ կոտրել հակառակորդին՝ оգտագործելով նրա բոլոր թուլությունները, ինչպես Բրազիլիայի դեպքում: Սակայն, եզրափակիչ հանդիպումում ոչ մի արագ հաղթանակ չի լինի: Վստահ էլ չեմ՝ արդյո՞ք դրան կձգտի Գերմանիայի հավաքականը: Կարծում եմ՝ Գերմանիայի չի հաջողվի դա անել և նա չի էլ ձգտի դրան: Ցանկացած թոփ թիմի ուժը բազմազանության մեջ է: Ահա և Գերմանիան այս աշխարհի առաջնությունում փոփոխում է իր տակտիկան: Այդ իսկ պատճառով պետք չէ գերմանացիներից ևս մեկ զվարճալի շոու սպասել: Իսկ այ հաղթանակ, անպայման պետք է սպասել», — Մաթեուսի մեկնաբանություններն է մեջ բերել «Спорт-экспресс»-ը:
‘