‘Մակեդոնիա-Հայաստան՝ 4:1’

664

Մակեդոնիայի և Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականների միջև ընկերական երկրորդ հանդիպումն ավարտվել է մակեդոնացիների հաղթանակով՝ 4:1: Մեր կազմում միակ գոլը խփել է Գրիգոր Կապուկրանյանը: Հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը, ըստ էության, ասպարեզ է դուրս բերել փորձարարական կազմ: Մեր հավաքականը հանդես է եկել հետևյալ մեկնարկային կազմով 12. Վահե Պետրոսյան 4.Վլադիմիր Մխիթարյան 8.Գրիգոր Կապուկրանյան 11.Էդգար Կիրակոսյան 14.Արմեն Բաբայան:

Հիշեցնենք, որ երկու երկրների հավաքականների միջև հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Սա վերջին փորձամրցումն էր Բուլղարիայում կայանալիք Ֆուտզալի Եվրոպայի առաջնության որակավորման փուլի հանդիպումներից առաջ: Հիշեցնենք, որ մեր հավաքականի մրցակիցները կլինեն Բուլղարիայի, Ուելսի և Հունաստանի ֆուտզալի հավաքականները, հայտնում է ՀՖՖ լրատվական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Դավիթ Բաբայան. Այնպիսի հակահարված ենք տալու, որ Ալիևը ամբողջ կյանքում հիշի’
Հաջորդ հոդվածը‘Հոսպիտալում կրկին զինվոր է մահացել’