‘ՄԱԿ-ն անհանգստացած է Տիբեթում ինքնասպանությունների թվի աճով’

646

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի ղեկավար Նավի Պիլեյը Չինաստանին կոչ է արել ուշադրություն դարձնել Տիբեթի բնակիչների բողոքներին, քանի որ վերջին շրջանում ավելի քան 60 տիբեթցիներ ինքնահրկիզվել են ի նշան բոլոքի ընդդեմ Չինաստանի կառավարության:

«Նման ակցիաների քանակը խոսում է այն մասին, որ տիբեթցիներին հուսահատության եւ անելանելիության զգացումն է պատել», — ասել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը: Տիկին Պիլեյը իր մտահոգությունն է հայտնել նաեւ չինական ընդդիմադիր ակտիվիստների ձերբակալությունների եւ անհետացումների փաստերի կապակցությամբ: Նա նշել է, թե վրդովված է տիբեթցիների մշակութային իրավունքների ոտնահարման մասին ստացվող տեղեկատվությունից: Միջազգային իրավապաշտպաններն ահազանգում են, որ չինական բանակը եւ ոստիկանությունը մեծացնում է իր ռազմական ներկայությունը տիբեթյան շրջաններում՝ հակակառավարական բողոքի ակցիաները ճնշելու նպատակով: 

Նախորդ հոդվածը‘Լիբիայի խորհրդարանը զավթած գրոհայինները համաձայնության են եկել կառավարության հետ’
Հաջորդ հոդվածը‘Մեծ Բրիտանիան վարակվել է «քյասիբության համախտանիշո՞վ» ‘