‘Լիբիայի խորհրդարանը զավթած գրոհայինները համաձայնության են եկել կառավարության հետ’

851

Նախօրեին Լիբիայի խորհրդարանի շենքը զավթած գրոհայինների մեծ մասն այսօր լքել է շենքը, հայտնում է BBC-ն: Մինչ այդ բողոքավորները հանդիպում են ունեցել երկրի վարչապետի հետ, որի արդյունքում փոխհամաձայնության են եկել:

Կառավարության ղեկավարը խոստացել է հաշվի առնել վերջերս ձեւավորված կառավարության որոշ անդամների վերաբերյալ ներկայացված պահանջները:

Ինչպես տեղեկացրել ենք, հինգշաբթի տասնյակ զինված մարդիկ զբաղեցրել են Լիբիայի խորհրդարանի շենքը:

Նրանք իրենց անհամաձայնությունն են հայտնում այ փաստի կապակցությամբ, որ նոր կառավարության կազմում ընդգրկվել են մի քանի հոգի նախորդ՝ մեկ տարի առաջ պաշտոնանկ արված Մուամմար Կադդաֆիի կառավարության կազմից: 

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ. Սիրիայում կառավարական զինվորների սպանությունները ռազմական հանցագործություն է’
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ-ն անհանգստացած է Տիբեթում ինքնասպանությունների թվի աճով’